Սերժ Սարգսյանն այսօր պարգևատրել է գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի Տեր-Գրիգորյանցին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պարգևատրել է գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի Տեր-Գրիգորյանցին:
Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Բանակաշինության գործում մատուցած ակնառու ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի Տեր-Գրիգորյանցին պարգևատրել Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով»: