Թայսոն Ֆյուրին շարժվում է Մոհամեդ Ալիի պես
Ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Լենոկս Լյուիսը աշխարհի ներկայիս չեմպիոն Թայսոն Ֆյուրիին համեմատել է Մոհամեդ Ալիի հետ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Նա այնպես է շարժվում, ինչպես դա անում էր Մոհամեդ Ալին: Ֆյուրին թիթեռի նման է: Սա է ամբողջ էությունը բռնցքամարտի»,- ասել է Լենոկս Լյուիսը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 28-ին Թայսոն Ֆյուրին դարձավ աշխարհի չեմպիոն՝ Կլիչկոյից վերցնելով գոտին:
Բռմցքամարտիկների միջև ռևանշը կկայա առաջիկա աշնանը: