Քիմ Քարդաշյանը, Սիառան և Ալեսսանդրա Ամբրոսիոն Ֆերջիի նոր տեսահոլովակում
Տեսանյութեր«Black Eyed Peas» խմբի մենակատար Ֆերջին 2006 թ-ից սկսեց նաև սեփական կարիերան: Երկար ժամանակ նա չէր ներկայացել իր հանդիսատեսին:
Սև-սպիտակ «Hungry» տեսահոլովակից հետո, նոր` «M.I.L.F» տեսահոլովակը երկրորդն է: Րոպեների ընթացքում այն համացանցում ֆուրոր է առաջացրել: Ժամերի ընթացքում այն դիտել է մոտ մեկ միլիոն մարդ:
Տեսահոլովակում են հայտնվել Ֆերջիի վաղեմի ընկերները` Քիմ Քարդաշյանը, Սիառան և Ալեսսանդրա Ամբրոսիոն: Տեսահոլովակում նկարահանվել են նաև Քրիսի Տեյգենը, Ջեմմա Ուորդը, Տառա Լիննը, Նատաշա Պոլին, Էմբեր Վալետան, Անջելա Լինդվալը, Դևոն Աոկին և Իզաբելա Ֆոնտանան: