1 306 աշխատող ունեցող «Վալլեքս» խմբի «Թեղուտ» հանքարդյունաբերական ընկերությունը կրճատումներ կանի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ հանքարդյունաբերական ընկերությունը, որը շահագործում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, ունի 1 306 աշխատող:
Վերջին մեկուկես տարում պղնձի միջազգային գների անընդհատ անկման արդյունքում այս ընկերությունը որոշել է կրճատել աշխատակիցների աշխատավարձերը: Ավելին՝ նշված ընկերությունից «Ժողովուրդ»-ի հարցմանը տրված պատասխանի համաձայն՝ ընկերության տնօրինությունը չի բացառում առաջիկայում կրկին կրճատել աշխատավարձերը:
Տեղեկացնենք, որ վերջին մեկ ամսում պղնձի միջազգային գինը պահպանվում է 1 տոննան 4500-ից 5000 դոլարի սահմաններում: Այդ գնի պայմաններում ընկերությունը շահույթ չի ստանում: «Թեղուտ» ՓԲԸ-ից տրված պատասխանի համաձայն՝ «Ընկերությունը կարող է բավարար կենսունակ լինել 5000 դոլար գնի պարագայում և որևէ հնարավորություն չունենալ գործունեությունը շարունակելու 4500 դոլար գնի դեպքում»,- նշված է ընկերության՝ «Ժողովուրդ»-ին տված պատասխանում»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: