Լատվիան իր ծովային սահմանների մոտ ռուսական ռազմանավ և սուզանավ է նկատել
Լատվիայի ազգային զինված ուժերի թվիթերյան էջում հաղորդվում է, որ ապրիլի 30-ին ռուսական ռազմանավ ու սուզանավ է նկատվել Լատվիայի ծովային սահմանի մոտակայքում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Միայն Լատվիային պատկանող տնտեսական գոտում` երկրի տարածքային ջրերից 8 մղոն հեռավորության վրա ապրիլի 30-ին Լատվիայի ազգային զինված ուժերը նկատել են ռուսական զինված ուժերի «Կիլո» դասի սուզանավ և «Վիկտոր Կոնեցկի» բուքսիրային նավ»,- նշվում է հաղորդագրության մեջ: