Արաբական թերակղզում աճում է հաշիշի ազդեցություն ունեցող բույս
Արաբական թերակղզում կա բաց կանաչ տերևներով և դեղին ծաղիկներով մի անսովոր բույս։ Նրա պտուղները պատիճի մեջ եղած 3 կամ 4 սև հատիկներ են, որոնք հաշիշի հոտ ունեն և քաղցրահամ են։
Այդ հատիկները տրորելուց և կուլ տալուց հետո սկսվում են տարօրինակ, անբացատրելի երևեւյթներ։ Մարդը սկսում է բարձր ծիծաղել, երգել և կատարում է իրեն ոչ հատուկ շարժումներ։ Այսպես շարունակվում է մի ամբողջ ժամ։ Այնուհետև մարդն անսպասելիորեն մի քանի ժամով քնում է, իսկ երբ արթնանում է, տեղի ունեցածի մասին ոչինչ չի հիշում։