Դուբայում կկառուցվի ամենաբարձր երկնաքերը
Դուբայում պատրաստվում են կառուցել երկնաքեր, որն իր բարձրությամբ կգերազանցի «Բուրջ Խալիֆա»-ն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ինչպես հայտնել է «Emaar» ընկերության ներկայացուցիչ Մոհամեդ Ալաբբարը` շինարարությունը կարժենա 1 մլրդ դոլար և կավարտվի 2020 թվականին: Շենքում կլինի ռեստորան, խանութներ: Նախագծի դիզայները և ճարտարապետը իսպանացի Սանտիագո Կալատրավա Վալսն է: Շենքի բարձրությունը հայտնի չէ, սակայն նշվում է, որ այն կգերազանցի ամենաբարձր «Բուրջ Խալիֆա»-ն, որի բարձրությունը կազմում է 828 մետր: