«Giorgio Armani»-ն որոշել է վաճառել կոսմետիկա՝ անմիջապես պոդիումից
Իտալական նորաձևության տուն` «Giorgio Armani»-ն կհանի վաճառքի` նոր կոսմետիկա, որը կօգտագործվի Միլանում կայանալիք դեֆիլեի ժամանակ: Այս մասին հայտնել է «Fashionmag»-ը:
Հավաքածու մեջ մտնում է դեմքի համար նախատեսված կոսմետիկա` ստվերաներկեր, շրթներկեր: Այս ամենի արժողությունը հայտնի չէ: Հավաքածուն վաճառքի կհանվի 2016 թվականի օգոստոսին: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
«Կոսմետիկան ստեղծել է դիմահարդար Լինդա Կանտելլոն: «Այս սեզոնում ես ոգեշնչվել եմ զարմանալի կտորներից, ծաղկային մոտիվներից, հաճելի կերպար ստեղծելու համար, որը համապատասխան է ռոք-աստղի ընկերուհու համար»,- մեկնաբանել է Լինդան:
«Giorgio Armani»-ն հիմնադրվել է 1975 թվականին` իտալացի մոդելավորող Ջորջիո Արմանիի կողից: Բրենդի անվան տակ վաճառում են` կոշիկներ, հագուստ, աքսեսուարներ տղամարդկանց և երեխաների համար, այդ թվում նաև ժամեր, զարդեր, կահույք: