«ԻՊ»-ը հաստատել է դահիճ Ջիհադի Ջոնի մահը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է դահիճ Մուհամմեդ Էմվազիի մահը, որը հայտնի է Ջիհադի Ջոն մականունով: Այս մասին գրում է Lenta-ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
«ԻՊ»-ի հետ կապ ունեցող մեդիառեսուրսները հրապարակել են Ջիհադի Ջոնի հիշատակին նվիրված սգո ելույթը։ Նրա մահվան հանգամանքները չեն հրապարակվում։ 2015թվականի նոյեմբերին ամերիկյան անօդաչու սարքը հարվածներ էր հասցրել Սիրիայի Ռաքքա քաղաքում Ջոնի տեղակայման դիրքերին։ Այն ժամանակ Պենտագոնից հայտնել էին, որ 99 %-ով վստահ են, որ Ջոնը սպանվել է։
Ջիհադի Ջոն մականունով հայտնի Մուհամմեդ Էմվազին «ԻՊ»-ի դահիճների շարքում մեծ համբավ էր ձեռք բերել։