Սաակաշվիլին ժամանակավորապես փակել է Օդեսա-Կիև ավտոճանապարհը
Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել է Օդեսա-Կիև մայրուղում ավտոմեքենաների երկկողմանի երթևեկության ժամանակավոր փակման մասին` եղանակային վատ պայմանների պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջին:
Նման որոշում կայացվել է ձյան առատ տեղումների պատճառով, որոնք պատուհասել են Ուկրաինային վերջին օրերի ընթացքում:
«Օդեսայի նահանգի ղեկավարի որոշմամբ Օդեսա-Կիև ավտոմայրուղին ժամանակավորապես փակ է երթևեկության համար՝ երկու ուղղությամբ»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում:
Բացի այդ, Սաակաշվիլին իրավիճակի մասին զեկուցել է Ուկրաինայի նախագահին, ում հանձնարարությամբ Օդեսա է ուղարկվել «Ուկրավտոդոր»-ի նախագահը: