Տեսնես պատմության գրքերում կգրվի, որ ռեժիմը վախենալու չէ, վախենալուն այն ինքնակամ ստրկությունն է, որով մարդիկ ծառայում են դրան
Մայրաքաղաքում կենտրոնացած իմ կուլտուրական ու գիտակից ազգ, մենք չենք կարևորում գեղերի ծմակներում ապրող մարդկանց, (ում առաջ իրականում ես իմ գլուխն եմ խոնարհում), թեկուզ իբրև ձայն՝ հօգուտ այս կամ այն գաղափարի, հետո զարմանում ենք, որ չեն գալիս միանան, որ չեն ըմբոստանում, որ չեն ասում՝ «Ո»չ, որ չգիտեն պարզապես իրենց իրավունքները, ընտրազանգվածի մի շերտը նրանք են, մյուսը՝ մի ստվար զանգված ՝ ինքնակամ ստրուկներ, վարժեցրած եզեր, ցուլեր ու գամփռներ , ստրուկներնը վերցնում են 5000 դրամն ու երկրպագում Բ26-ին, մյուս ցեղատեսակները ուզում են ապացուցել, որ հավատարիմ են Բ26-ին, ու երբեմն դա ապացուցելու ճանապարհին պերեդոզ եղած, գնում են փուռը:
Սրանք զանգված են, քանակ են: Իմ սիրելի գիտակից, «ՈՉ» ասող քաղաքացիներ:
Հենց սկսեց, «Այո»- «Ոչ» -ի մեծ ու ռեալիթի շոուն, երբ հասկացա թե ինչ ռեսուրս է ռեժիմը ծախսում այս շոուի կայացման համար, ես ինձ համար լռության օր, լռության օրեր հայտարարեցի, լռեցի, բայց չփորձեցի հասկանալ, թե իիիինչ մեծ բան են թաքցնելու սրա հետևում , ինչ կարևորության գործարքներ են արվելու էս ընթացքում, որ հանրային ուշադրություն շեղելու համար մայր օրենքը հանեցին գցեցին ժողովրդի բերանը, չուզեցի հասկանալ, ոովհտև մտածում եմ, որ հասկանալն ու առավել ևս արտահայտելը առողջությանն օգտակար չի: Ես այնքաաան խելացի չեմ, որ քաղաքական կանխատեսումներ անեմ, ու չեմ էլ ուզում, ես սովորական ՀՀ քաղաքացի եմ այս երկրի նկատմամբ քաղաքացու և հոգ տանող տիրոջ գիտակցությամբ, ու գրում եմ, որ հետո չասեք, չգրեց, ժամանակը իմ ամենալ ընկերն է, և ժամանակը ցույց է տալու թե ինչ կար այս շխշխկան խաղալիքի հետևում.... Մարդասպանը, հարթ շեղբով դանակը...Սահմանադրությունը փոխարինեց ատամնավոր շեղբ ունեցող դանակով «Սահմանադրական բարեփոխումներ», միևնույն է նա մարդասպան է, ու նրա բոլոր միջոցներն ուղղված են սպանությանը՝ սեփական հայրենիքի խողխողմանն ու հայրենակիցների ոչնչացմանը:
Ազգիս փողոց կանչող ընդդիմությունս էլ մի այլ թեմա է՝ ցանկությունների ոլորտից. Եթե իմ քեռին կին լիներ, ես նրան մորաքույր կասեի.... կամ 5 հոգով 6 երգ են երգում տարբերակից: Իսկ իրականում տեղն ընկած տեղը քաղաքացին մնում է մեն մենակ գազան, վայրի ռեժիմի ու հատու օրենքների դեմ:
Հ.Գ. Օրինակ ընդդիմությունը գիտի, որ մենք մարզ ունենք, որտեղ ոչ մի, ոչ մի ԶԼՄ չկա: Վայոց Ձոր, որ օրինակ մարզերում, ընտրական հանձնաժողովներում նույն ՀՀԿ-ականներն են նստած այս կամ այն կուսակցության կողմից որպես վստահված անձիք ու լիքը քողարկված կամ առհասարակ չկարևորված խնդիրներ ու խաղի կաննոններ փոխելու համար հազար ու մի կարևոր դետալ է պետք հաշվի առնել ու փոխել բովանդակային փոփոխություններ ու իրական պատրաստվածություն է պետք իրական հասկանում եք, գիտակից քաղաքացիների իրական թիվ իրական վստահված անձիք: Շարունակելի...
Նանե Բագրատունի. ֆեյսբուք: