Ի՞նչ արտադրության ինսուլին է ներկրվում Հայաստան
ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հայկական ժամանակին» փոխանցել են, որ Հայաստան ներկրված և շաքարային դիաբետով հիվանդներին բաշխվող ինսուլինը եվրոպական արտադրության է: Այսպիսով, նախարարությունը հերքում է այն կասկածները կամ ենթադրությունները, թե հերթական անգամ հիվանդներին է տրամադրվելու բելառուսական արտադրության ինսուլին, որը հիվանդների ու շատ բժիշկների համոզմամբ՝ անորակ է և որը, սակայն, նախարարությունը չի ընդունում:
Հայտնի է, որ ավելի վաղ՝ պետությունը ավանդական եվրոպականի փոխարեն ձեռք էր բերել բելառուսական արտադրության ինսուլին, որպեսզի, ինչպես հայտարարում էր առողջապահության գերատեսչությունը, չընդհատվեր շաքարային դիաբետով հիվանդներին դեղի մատակարարումը: