Իտալիայում «The Beatles»-ի նկարներով պայուսակներ են վաճառվում (լուսանկար)
Իտալական «Gabs Franco Gabbrielli» ընկերությունը ներկայացրել է կաշվե պայուսակների իր նոր հավաքածուն, որը նվիրված է հանրահայտ «The Beatles» խմբին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Բազմագույն պայուսակները հնարավոր է ձեռք բերել 139 եվրոյով:
«Gabs Franco Gabbrielli» ընկերությունը հիմնել է Ֆրանկո Գաբրիելլին 2000թ-ին: Ֆիրմային խանութներն ունեն իրենց մասնաճյուղերը մի քանի երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում ու Ֆրանսիայում: