Երկնիշ աճ գյուղատնտեսությունում և անկում առևտրում հունվար-օգոստոսին
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 տոկոսով։
Աճի տեմպի ավելացումը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացմամբ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալների աճով: Որոշակի աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում, շինարարությունում աճը չնչին է, իսկ առևտրում անկում է արձանագրվել: Մասնավորապես, գյուղատնտեսության արտադրանքի ծավալները տարվա առաջին 8 ամիսներին աճել են երկնիշ թվով` 13,5 տոկոսով, արդյունաբերությանը` 4,4 տոկոսով, ծառայություններինը` 2,2 տոկոսով, շինարարությանը` 0,2 տոկոսով, առևտրի շրջանառությունը նվազել է 5.4 տոկոսով:
Անահիտ Գրիգորյան. ֆեյսբուք