«Միշիկո, Go Home». Օդեսայում Սաակաշվիլիի պատկերով փուչիկ են բաց թողել երկինք (տեսանյութ)
Եվրոպա«Օդեսան հանուն պորտո-ֆրանկոյի» հասարակական շարժման ակտիվիստները ֆլեշ մոբ են անցկացրել Օդեսայի նահանգապետարանի շենքի առջև: Ինչպես փոխանցում է 1News-ը՝ ակտիվիստները Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլիի պատկերով փուչիկ են բաց թողել երկինք: Փուչիկի վրա պատկերված նկարում Սաակաշվիլին փողկապ է ծամում:
Փուչիկը բաց է թողվել՝ «Ցտեսություն, մեր քնքուշ Միշա, վերադարձիր քո հեքիաթային անտառ» երգի ուղեկցությամբ: Փուչիկի վրա պատկերված նկարում նահանգապետը փողկապ է ծամում, իսկ մյուս կողմում գրված է. «Միշիկո! Go Home»: