ՆԱՏՕ-ն առաջինը երբեք չի հարձակվի ՌԴ-ի վրա. Մակֆոլ
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայք Մակֆոլը կարծում է, որ ՆԱՏՕ-ն առաջինը հարձակում չի գործի Ռուսաստանի վրա: «Պետք չէ չափազանցնել, ՆԱՏՕ-ն երբեք հարձակում չի գործի Ռուսաստանի վրա»,- ասվում է Մակֆոլի հայտարարության մեջ, որը գրված է Թվիթթերի նրա էջում:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն չպետք է անհանգստանա ՆԱՏՕ-ի՝ այլ երկրների հետ համագործակցությունից և մերձեցումից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Մակֆոլի թվիթթերյան գրառմանն արձագանքել է ամերիկացի քաղաքագետ Սթիվեն Սեստանովիչը, ով Մակֆոլի գրառումը մեկնաբանել է այսպես.«Ես համաձայն եմ, սակայն, ամեն դեպքում, այսպիսի դիրքորաշումն ու պատասխանը իրարանցում կառաջացնի»: