Ծնելիության մակարդակի պատկերը` Հայաստանում. պարզաբանում է մասնագետը
Հայաստանում վերջին 20-25 տարիների ընթացքում ծնելիության մակարդակը նվազել է։ Եթե 1990թ-ին ծնվել էր 79.900 մարդ, ապա 2000-ական թվականներին ծնելիության մակարդակը նվազել է՝ դառնալով 32.000 մարդ։Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին նշեց ժողովրդավարագետ Ռուբեն Եգանյանը։
Ըստ բանախոսի` Հայաստանում ծնելիության մակարդակը շարունակելու է նվազել. «Հայաստանում մահացածների թիվը կգերազանցի ծնվածների թվին, սակայն 2014թ-ի տվյալներով, դեռևս ծնվածները գերակշռում են, իսկ պատկերը կփոխվի մի քանի տարուց»։
Բանախոսը ընդգծեց, որ սա համակարգային երևույթների գործընթաց է, և եթե մենք չկարողնանաք փոփոխություններ անել տնտեսական ոլորտում, չբարձրացվեն աշխատանքների եկամուտները, ապա տարեկան մեր բնակչության թիվը կրճատվու է 1%։