«Շերեմետևո» օդանավակայանում խոշոր ավիավթար է կանխվել
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հաջողվել է կանխել ավիացիոն խոշոր պատահար: Այս մասին հայտնում է Лента.ру-ն:
Փոխանցվում է, որ թռիչքուղում պետք է իրար բախվեին երկու իքնաթիռ, որոնք միաժամանակ ժամանել էին Բեռլինից և Հելսինկից:
«Բեռլինից ժամանող ինքնաթիռը բախումից խուսափելու համար կատարել է երկրորդ շրջանը»,-հայտնել են օդանավակայանից: