Շումախերի որդին ավտովթարի է ենթարկվել
«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին՝ Միքը, ընթացող «Ֆորմուլա 4»-ի թեստերի ընթացքում ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Dni.ru-ն:
Փոխանցվում է, որ 15-ամյա ավտոարշավորդը կորցրել է մեքենայի վերահսկողոթյունը՝ 160 կմ/ժ արագության ժամանակ: Ինչպես հայտնել են ականատեսները Միքը չի տուժել:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը ստացել է գլխուղեղի աջ կիսագնդի վնասվածք` ֆրանսիական Ալպերում դահուկով սահելու ժամանակ։