Բեռլինի O2 մարզապալատում ավարտվեց Արթուր Աբրահամ – Փոլ Սմիթ ռևանշ մենամարտը
Բեռլինի O2 մարզապալատում ավարտվեց Արթուր Աբրահամ – Փոլ Սմիթ ռևանշ մենամարտը:
Արթուրը մեծ առավելությամբ անցավ հատկապես 4-րդ և 7-րդ ռաունդները, երբ Սմիթը հազիվ էր մնում ոտքերի վրա:
Արթուրի առավելությունն ամբողջ մենամարտի ընթացքում ակնհայտ էր:
Մրցավարների միաձայն որոշմամբ (116:112, 117:111, 117:111) մեր բռնցքամարտիկը տոնեց մարզական կարիերայի 42-րդ հաղթանակը և պահպանեց WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին: