Հսկողությունը չի խոչընդոտում ահաբեկչություններին. Սնոուդեն
ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ Ֆրանսիայի իշխանություններին չհաջողվեց կանխել ահաբեկչությունները Ֆրանսիայում՝ չնայած նրան, որ անցած տարի հսկողության ծրագիր էին մշակել: Այս մասին հայտնում է հոլանդական NOS հեռուստաընկերությունը:
«Եթե մենք նայենք Ֆրանսիայի ահաբեկչությունները, ապա մենք կտեսնենք, որ անցած տարի այդ երկրի իշխանությունները հսկողության ծրագիր էին մշակել, որը ներկայումս ոչ մի օգուտ չի տվել»,-հայտարարել է Սնոուդենը:
Փոխանցվում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի իշխանությունները սերտ կապեր ունեն ԱՄՆ-ի հետախուզության հետ: