Ավազակները ոչ մի վտանգ չեն ներկայացնում Չեչնիայի համար. Քադիրով
Չեչնիայի առաջբորդ Ռազման Քադիրովը INTERFAX.RU-ի հետ ունեցած իր հարցազրույցում անդրադառնալով դեկտեմբերին Գրոզնիի վրա զինյալների կատարած հարձակմանը` նշել է, որ Չեչնիային ներկայումս ոչ մի վտանգ չի սպառնում:
«Նրանք իրենց առջև մեկ անմարդկային և դաժան նպատակ էին դրել` խաթարել երկրի համար կարևոր մի շարք օբյեկտներ, քաոս առաջացնել ու վախեցնել բնակչությանը: Պետք է ասել, որ ավազակները Չեչնիայից ողջ հեռանալու ոչ մի շանս չունեին Ավելի քան 400 մարդ ոտքից գլուխ զինված գտնվում էր Գրոզնիի տարբեր տարածաշրջաններում` սպասելով ազդանշանի, որից հետո կսկսվեր իսկական պատերազմը, մինչդեռ համապատասխան միջոցառումներ մշակվեցին և մեզ հաջողվեց լիկվիդացնել վտանգը»,-նշել է Կադիրովը:
Կայքի հետ հարցազրույցում վերջինս շեշտել է նաև, որ ներկայում երկրին ուղղված ավազակային ոչ մի վտանգ չկա: