Այսօր քանդակագործ Դավիթ Բեջանյանը կդառնար 71 տարեկան
Ծնվել է Երևանում: Եղել է երգչուհի Նադեժդա Սարգսյանի ամուսինը: 1950-60թթ սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1950թ. սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում: 1960թ-ից սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ակադեմիայում:
1972թ-ից եղել է Հայաստանի Նկարիչների միության անդամ: 1972-90թթ մասնակցել է համամիութենական և միջազգային ցուցահանդեսների և մրցույթների: 1972-92թթ եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ակադեմիայի դասախոս, դոցենտ:
1992-99թթ եղել է «Հայեր» մշակութային կենտրոնի անդամ: 1999-2007թթ հանդիսացել է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնի գեղարվեստական ղեկավարը: 1973թ-ից կերտել է բազմաթիվ մոնումենտալ հուշարձաններ, որոնք տեղադրվել են Երևանում և աշխարհի բազմաթիվ քաղաքներում:
Եղել է նաև բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների, գեղարվեստական և կարճամետրաժ ֆիլմերի բեմադրող-նկարիչը:
Քանդակագործի ստեղծագործություններից հիշարժան են «Ճանապարհաշինարարին նվիրված», «Զոհվածների հուշարձան», «Գիտություն», «Շնորհակալություն», Երևանում տեղադրված Առնո Բաբաջանյանի և շատ այլ հուշարձաններ: Մահացել է Երևանում: