Լիբանանում «Հեզբոլահ»-ը ձերբակալել է Իսրայելի օգտին լրտեսած պաշտոնյայի
Լիբանանում շիական «Հեզբոլլահ» խմբավորումը ձերբակալել է բարձրաստիճան պաշտոնյայի, ով մեղադրվում է Իսրայելի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ հետաքննության ժամանակ պարզվել է, որ ձերբակալվածը 2007 թվականից աշխատել է իսրայելական հատուկ ծառայությունների համար:
«Անվտանգության ապահովման ծառայությունը 3 ամիս առաջ ձերբակալել էր Մուհամմադ Շորաբաիին, ով եղել է այդ ծառայության աշխատակից»,-հայտնել է աղբյուրը: