Ոստիկանությունն առանց հիմքերի որևէ մեկին բերման չի ենթարկում․ Արամ Հովհաննիսյան
Ոստիկանությունն առանց հիմքերի որևէ մեկին բերման չի ենթարկում, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Նա լրագրողներին խնդրեց Բագրատ սրբազանին փոխանցել, որ նա ցուցարարներին կոչ անի իրենց նորմալ պահել:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանում և մարզերում։
Կան փակ փողոցներ։
Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 137 մասնակից։