Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանն ու բժիշկ Գևորգ Թամամյանը բերման են ենթարկվել
![](/timthumb.php?src=disc/27-05-24/7512f870459431d8d557bbda49b0eca4.jpg&w=450)
Այսօր իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ։ Նրանց թվում են գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանն ու Բժիշկ Գևորգ Թամամյանը, հայտնում է Tert.am-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահներն ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև ԱԺ պատգամավոր Արթուր Գրիգորյանին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ժամը 8.55 ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 67 մասնակից։