ՌԴ ՊՆ-ն Հայաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել
![](/timthumb.php?src=disc/27-05-24/7881bc1916f8994248843fa8602d3d99.jpg&w=450)
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հորդառատ անձրևների պատճառով Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված պատրաստ է օգնություն ցուցաբերել՝ հեղեղումներից առաջացած վնասների հետևանքները վերացնելու համար։
«102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ են տրվել անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի հատկացման ուղղությամբ։ Հայկական կողմից հարցում ստանալու դեպքում ՌԴ զինված ուժերն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն աղետի գոտի»,- ասված է հայտարարությունում։