Փլուզվել է նաև Հոբարձի գյուղի կամուրջը
![](/timthumb.php?src=disc/27-05-24/7f0e9dd60e6d76d00bb6a78eeecbc41e.jpg&w=450)
Լոռու մարզի Հոբարձի բնակավայրի կամուրջը վարար անձրևների հետևանքով փլուզվել է: Այս մասին տեղեկանում ենք բնակավայրի Ֆեյսբուքի էջից:
«Հարգելի՛ բնակիչներ, վարար անձրևների հետևանքով վնասվել է Հոբարձի բնակավայրի կամուրջը:
Խնդրում ենք երթևեկել Վարդաբլուր տանող ճանապարհով (գերեզմանատան մոտով)»,- ասված է գրառման մեջ: