Երևանի տարբեր վայրերից մոտ 360 տ անձրևաջուր է հեռացվել
![](/timthumb.php?src=disc/26-05-24/264bb9288cb9373ac69ce050a9e63ed3.jpg&w=450)
Մայիսի 26-ին, ժամը 08։40-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով տեղի ունեցած ջրալցումների վերաբերյալ։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 360 տ)։