Վնասվել է Ստեփանավանի ձախափնյա հատվածը և Տաշիրը սնուցող գազատարը
![](/timthumb.php?src=disc/26-05-24/8d3328ff59dafcccb560e1eb5f7c0548.jpg&w=450)
Լոռիում գազատար է վնասվել։ Այդ մասին հայտնում են մարզպետարանից։
«Ստեփանավան և Տաշիր համայնքների հարգելի՛ բնակիչներ, հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։
Իրականացվում են օպերատիվ վթարավերականգնողական աշխատանքներ»։