Սա պարտադրանքի տակ Հայաստանի սուվերեն տարածքից հողերի զիջում է․ Օսկանյան
![](/timthumb.php?src=disc/26-05-24/0bbb8b1ad179d4de219e895ee46b3242.jpg&w=450)
Այնքան տապալել են ամեն ինչ, որ միանշանակ է, որ բանակցողը պետք է փոխվի։
Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Այստեղ 2 կարծիք իսկապես չկա։ Նոր մարդիկ կան, նոր օրակարգ։ Կան շատ խնդիրներ, որոնք պետք է կանգնեցնեն։
Պետք է իրոք կայուն և երկարատև խաղաղության հասնել։
Այս ճանապարհը իրոք չի կարող հարատև խաղաղություն բերել։ Տեղի ունեցող սահմանազատում չէ, պարտադրանքի տակ՝ հողերի զիջում է։
Սա պարտադրանքի տակ Հայաստանի սուվերեն տարածքից հողերի զիջում է»,- նշեց Վարդան Օսկանյանը։