Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի և Տաշիրի տարածքային կենտրոններն աշխատում են արտակարգ ռեժիմով
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի և Տաշիրի տարածքային կենտրոններն աշխատում են արտակարգ ռեժիմով։
Ըստ անհրաժեշտության՝ կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոն՝ հասցեն՝ Ջրավազան 7/1, Միասնական սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային կենտրոն՝ հասցեն՝ Վ. Սարգսյան 95։