Փրկարար ծառայությունը և պետական բոլոր մարմինները կատարում են անհրաժեշտ բոլոր գործողությունները. ՆԳՆ
![](/timthumb.php?src=disc/26-05-24/9bc199b7176ed682e59502cbd7a8aa97.jpg&w=450)
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:
ՆԳՆ Փրկարար ծառայությունը, «Ճանապարհային դեպարտամենտը», Ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:
«Տեղեկացնում ենք, որ Փրկարար ծառայությունը և պետական բոլոր մարմինները կատարում են անհրաժեշտ բոլոր գործողությունները:
Տեղեկացնում ենք նաև, որ Ներքին գործերի նախարարության ուժերը բավարարում են տեղում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար։
Հավելյալ օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: