Հնագետները գտել են ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակների լեգենդար սուզանավը
![](/timthumb.php?src=disc/25-05-24/f9b717a8ea153f023b57fa23ff1fbee1.jpg&w=450)
Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահայտնի սուզանավերից մեկը՝ ամերիկյան USS Harder-ը, գտել են Հարավչինական ծովի հատակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Business Insider հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի պատմության և ժառանգության հնագիտական բաժինը:
«Առհասարակ, սուզանավերը դժվար է նույնականացնել իրենց դիզայնի պատճառով, բայց այս սուզանավի գերազանց պահպանումը և Lost 52-ի կողմից հավաքված տվյալների որակը թույլ են տվել հաստատել, որ խորտակված նավը հենց USS Harder է»,- նշել են հնագետները:
Ըստ աղբյուրի՝ USS Harder-ը խորտակվել է 1944 թվականի օգոստոսի 24-ին: Սուզանավում եղել է 79 զինծառայող։