Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել ՕԽ վարկանիշային մրցաշարում
![](/timthumb.php?src=disc/25-05-24/c68eb76989232a06c879aefa9ecc8a00.jpg&w=450)
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Թայլանդում ընթացող Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վենեսուելացի Դիեգո Պերերիային առաջին ռաունդում զիջելուց հետո հայ մարզիկը կարողանում է հավաքվել ու կամային հաղթանակ կորզել։
Ավելի վաղ վարկանիշային մրցաշարում մեկնարկային մենամարտերում հաղթանակներ էին գրանցել Արթուր Բազեյանը և Գուրգեն Մադոյանը: