Երևան, 17.Հունիս.2024, 00:00 |
Ապացույց, թե ինչպես են բերետավոր ոստիկանները ... Անի Սամսոնյանը հեռանում է «Լուսավոր Հայաստան»... «Արևմուտքը սրում է լարվածությունը». Պեսկով Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սբ. վկա... Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Սալիվանը մեկնաբանել է Ուկրաինայի հարցով Պուտի... Գազ չի լինի Հունգարիան առաջարկել է հանդես գալ որպես միջնո... Հայ մարզիկները 13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մ... Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան,... Աղվանի-Տաթև նոր ճանապարհի կառուցման աշխատանքն... Երևանը 930 թափոնաման էր ստացել․ այժմ դրանք տե... Քննչական կոմիտեն պատասխանել է GG ընկերությանը... Իրանի և ՌԴ ԱԳՆ-ները դեմ են Անդրկովկասի գործեր... Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած վթարից ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժ... «Ինտերի» նախագահը հաստատել է՝ Լաուտարո Մարտին... «2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հո... Մտահոգված ենք ցուցարարներին և լրագրողներին ցր... ԱԽ քարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկ... Սրաշենում վարչապետը բնակիչների հետ քննարկել է... Եվրո-2024. Սլովենիան և Դանիան չպարզեցին հաղթո... «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքաց... Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղ... Վրաստանում 7 րոպե տարբերությամբ 2 երկրաշարժ է... Հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանը, որի գլ... Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինելու․ հասցեներ Գառնիում կվադրոցիկլ է կողաշրջվել է. կան վիրավ... Հայտնի է դարձել՝ ով է խաղալու Մոանայի դերը հա... Ջուր չի լինելու․ հասցեներ Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները ո... «Ջիջի» ընկերության դեմ հարուցված անհիմն և անօ... Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը... Ֆլորիդայի նահանգում շնաձկները շոգի պատճառով ա... Այս ամենը դրախտ է, բայց պետք է կարողանանք այս... Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ... Գազ չի լինելու Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինա... 8 նախկին աշխատակցուհի հայց է ներկայացրել Մասկ... Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել` հասարակ... Հրդեհ՝ Նոր Հաճն քաղաքի սկզբնամասում․ այրվել է... Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող ա... Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ... 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավ... ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել... Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամնե... Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ին Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող ... Ֆրանսուա Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում արտահեր... Երևանում շենքի բակում կայանված «Ford Focus»-ի... Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կա... Փաշինյանը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտե... Աստղագուշակ` հունիսի 16-ի համար Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածո... Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մ... Աբրահամ Գասպարյանը դեռ մի քանի օր կմնա հիվանդ... Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում.... Նոր գաղափարախոսությունը հանրության մեջ դանդաղ... GG ընկերությունը միշտ սրտացավություն է դրսևոր... Օդի ջերմաստիճանը կբարձրանա «Էսպիսի բան առաջին անգամ պիտի ասեմ»․ Փաշինյան... Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածո... Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել Կապան այց... Գյումրի-Գլենդել քույր քաղաքների ղեկավարները ք... «Եվ մենք սա պիտի անենք»․ Փաշինյան Գողության նպատակով տանիքից պարանով իջած տղամա... Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարան... Մենք լուրջ, ֆունդամենտալ պրոբլեմներ ունենք ար... «Սերն է պակասել բոլորին». Սիրուշոն նոր երգից ... Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, ո... Սա է պատճառը, որ մենք 2018 թվականին Հայաստանո... Քարկոփ բնակավայրում վերականգնվել է բնակարաննե... Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկ... Կապանում կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ վ... Կայացավ բռնցքամարտի երևանյան մրցաշարի եզրափակ... Տիեզերագնացության միջազգային համաժողովի շրջան... 19-ամյա տղայի են դանակահարել Ներքին կառավարման հարցերին նվիրված աշխատաժողո... Կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրք... Հրդեհ՝ Նիզամի գյուղում ՌԴ-ն ռեկորդային ժամանակում վերականգնեց Վրաստա... Մաքսատուրքի արտոնություններ՝ Կառավարությունից... Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռ... Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային... ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է... Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռ... Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը հայաստանյա... Բաղրամյան պողոտայում ձերբակալված քաղաքացիներն... Կյանքի կոչեցինք մանուկների համար նախատեսված «... Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի... Արմավիրի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը, «Kam... ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հո... Փաշինյանը պետք է հեռանա ոչ միայն այն ամենի հա... 37թիվ. ազատություն Արմենին ու բոլոր նրանց, ով... Քեյթ Միդլթոնը քաղցկեղի ախտորոշումից հետո առաջ... Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում... «GG»-ի նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ...

Մեր առաքելությունն է պետությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը դարձնել միջոց, որ ծառայում է քաղաքացուն․ Փաշինյան

Եթե մեր ռազմավարական տեսլականն Իրական Հայաստանը չէ, առանց այն էլ դժվար խաղաղությունը հնարավոր չի լինելու, որովհետև մեր միջավայրը մեզ համարելու է ռազմավարական սպառնալիք և հետևաբար, ամեն ինչ անելու է մեր պետականությունը կամ ֆիզիկապես ոչնչացնելու, կամ նրա զարգացումը թույլ չտալու համար: Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ երկրորդը, երբ մեր սահմանափակ ռեսուրսներն ու էներգիան չենք ծախսում Իրական Հայաստանի ռազմավարական կարիքների վրա, չենք ունենում այն արդյունքները, որ կարող էինք ունենալ, և Հայաստանի զարգացումը, մեր երեխաների ապագան խոչընդոտվում է կրկնակի: Եվ խաղաղությունը, որ այնքան հարկավոր է Հայաստանի Հանրապետությանը, դառնում է առավել անհասանելի:

Այս պայմաններում էականորեն վնասվում է մեր երկրի ինքնիշխանությունը, որովհետև երբ հայրենիքի մասին քո պատկերացումները ճշգրտորեն չեն նույնականանում քո երկրի միջազգայնորեն լեգիտիմ սահմանների հետ, դու ստիպված ես բացել ճանապարհն ուրիշների անհամաչափ ազդեցությունների համար, որովհետև քեզ թվում է, թե այդպիսով ուժ և աջակցություն ես ստանում առաջ մղելու քո լեգիտիմ սահմանների հետ չհամընկնող օրակարգերը: Այսպիսով, ահա, կրկին հայտնվում ենք հայրենասիրության Խորհրդահայ մոդելի մեջ:

Հենց այս մոդելն է, որ հայրենիք հասկացությունը տարանջատել է պետություն հասկացությունից՝ լուծելով գործնական խնդիրը, որ հայ ժողովուրդը հայկական ԽՍՀ-ն, թեկուզ ոչ լիարժեք, բայց պետությունը հայրենիք չհամարի, որովհետև այդ պետությունը հայրենիք համարելու հաջորդ քայլը, անկախության գիտակցության խորացումն էր լինելու:

Ի հեճուկս տարբեր գնահատականների, մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է վերստին միավորել, նույնացնել հայրենիք և պետություն հասկացությունները, որովհետև դա է Հայաստանի Հանրապետությունը կայացնելու և հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում մենք առանց այն էլ սահմանափակ մեր ռեսուրսները ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա՝ կասկածի տակ դնելով հայրենիք-պետության ապագան:

Որպես մեկը ձեզնից, որ հենց ձեզնից մանդատ է ստացել աշխատելու Հայաստանի ապագան ապահովելու բանաձևերի վրա, այս դարակազմիկ օրակարգի, այս թնջուկի շուրջ մտածումներով տարիներ եմ անցկացրել 44-օրյա պատերազմից առաջ ու դրանից հետո: Ու մտածումներս ինձ բերել են միանշանակ համոզման, ինչպես ապագայի ու ապագա սերունդների, այնպես էլ այսօրվա ու այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող իրական մարդկանց նկատմամբ մեր պարտքը պահանջում է, որ ամեն ինչ անենք, որ սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար Իրական Հայաստանը դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ:

Եվ այն քննարկումները, որ տեղի են ունենում մեր երկրում, ինձ համար անակնկալ չեն, որովհետև ինքս անձամբ անցել եմ տառապալից այդ ճանապարհը, Պատմական Հայաստանի հոգեբանությունից դեպի Իրական Հայաստանի հոգեբանություն, և այդ նույն ճանապարհը հիմա անցնում ենք միասին:

Մենք անցնում ենք այդ ճանապարհը, և այդ ճանապարհի վերջում մեր Ավետյաց երկիրն է, Հայաստանի Հանրապետությունը, այն տարբերությամբ, որ մենք հիմա էլ այստեղ ենք, բայց շատ հաճախ չենք նկատում մեր Ավետյաց երկիրը, և այն չնկատելու բերումով ենք շարունակում Ավետյաց երկրի փնտրտուքը:

Այսօր մեր երկիրը կատարյալ չէ, նաև այն պատճառով, որ Ավետյաց երկրում Ավետյաց երկրի մեր անվերջանալի փնտրտուքը մեզ թույլ չի տալիս կոնկրետանալ և ձևակերպել այն հարցի պատասխանը, թե որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն-պետություն ենք ուզում կառուցել, և սահմանազատման գործընթացն այս հարցի պատասխանն է ձևակերպում սյուն առ սյուն:

Ու մենք միասին պետք է անցնենք այս ճանապարհը, որն այո՛, ուղեգորգով չի պատված, այլ անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց միակն է, որ հորիզոն ունի իր առաջ ու տանում է դեպի իրական Ավետյաց երկիր, Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն:

Սա վճռորոշ ճանապարհ է. փիլիսոփաներից մեկն ասում է, որ լավագույնն այն ճանապարհն է, որ քեզ հասցնում է այնտեղ, որտեղ դու կաս: Այս ճանապարհը մեզ հասցնում է այնտեղ, որտեղ մենք կանք՝ Հայաստանի Հանրապետություն, և հնարավորություն է տալիս մեր իրականությանը նայել բոլորովին այլ դիտանկյունից: Եվ այդ, միայն այն դիտանկյունից է, որ երևում է ապագան և դեպի այդ ապագան գնալու երթուղին: Այդ ճանապարհն ամբողջությամբ անցնելու երաշխիքը մեկն է. համաժողովրդական իմացություն և առաքելության համոզմունք քաղաքական առաջնորդության շրջանում:

Մեր քաղաքական թիմը և ես ապրում ենք այդ առաքելությամբ ու տեսնում ենք, որ սեղանին ենք դրել մի բանաձև, որը պիտի երաշխավորի Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ տարածքը և այդ տարածքը պարփակող սահմանները, ու մեր խնդիրն է ոչ միայն առաջնորդել, այլև մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոգևորել այդ տեսլականով ու բանաձևով, որովհետև սա մի բանաձև է, մի շարժում է, որ մեզ տանում է դեպի իրական անկախություն և ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն ու սահմանների անխախտելիություն:

Սա բանաձև է, որ մեր տաղանդավոր ժողովրդին, բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, հնարավորություն է տալու կոնկրետացնել և վայելել սեփական աշխատանքի արդյունքը՝ ի դեմս ազատ, արդար, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի: Ինչպե՞ս, քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ենք հասնելու այս նպատակին, մանրամասն ներկայացրել եմ ս/թ մայիսի 7-ի ասուլիսում, այլ ելույթներում ու այս ձևաչափով նույնը կրկնելու կարիքը չեմ տեսնում:

Այս ուղերձի առանցքային նպատակն է պարզաբանել, մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում, մեր երկրի հետ, և թե ինչու՞ է դա տեղի ունենում: Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կյանքում և մեր գիտակցության մեջ: Դա բարդ, ցավոտ գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք միասին ու պետք է անցնենք: Դա անկախության և ինքնիշխանության շարժում է, որը մենք պետք է հասցնենք իր հանգրվանին, և ես ու մեր քաղաքական թիմը սա համարում ենք մեր առաքելությունը:

Մեր առաքելությունն է պետությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը դարձնել միջոց, որ ծառայում է քաղաքացուն և ոչ թե քաղաքացուն ծառայեցնում է իրեն: Թե 2018 և թե 2021 թվականին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու Հայաստանի Հանրապետության ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»,- նշել է վարչապետը:

Այս թեմայով

Ապացույց, թե ինչպես են բերետավոր ոստիկանները ... Անի Սամսոնյանը հեռանում է «Լուսավոր Հայաստան»... «Արևմուտքը սրում է լարվածությունը». Պեսկով Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սբ. վկա... Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Սալիվանը մեկնաբանել է Ուկրաինայի հարցով Պուտի... Գազ չի լինի Հունգարիան առաջարկել է հանդես գալ որպես միջնո... Հայ մարզիկները 13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մ... Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան,... Աղվանի-Տաթև նոր ճանապարհի կառուցման աշխատանքն... Երևանը 930 թափոնաման էր ստացել․ այժմ դրանք տե... Քննչական կոմիտեն պատասխանել է GG ընկերությանը... Իրանի և ՌԴ ԱԳՆ-ները դեմ են Անդրկովկասի գործեր... Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած վթարից ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժ... «Ինտերի» նախագահը հաստատել է՝ Լաուտարո Մարտին... «2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հո... Մտահոգված ենք ցուցարարներին և լրագրողներին ցր... ԱԽ քարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկ... Սրաշենում վարչապետը բնակիչների հետ քննարկել է... Եվրո-2024. Սլովենիան և Դանիան չպարզեցին հաղթո... «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքաց... Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղ... Վրաստանում 7 րոպե տարբերությամբ 2 երկրաշարժ է... Հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանը, որի գլ... Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինելու․ հասցեներ Գառնիում կվադրոցիկլ է կողաշրջվել է. կան վիրավ... Հայտնի է դարձել՝ ով է խաղալու Մոանայի դերը հա... Ջուր չի լինելու․ հասցեներ Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները ո... «Ջիջի» ընկերության դեմ հարուցված անհիմն և անօ... Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը... Ֆլորիդայի նահանգում շնաձկները շոգի պատճառով ա... Այս ամենը դրախտ է, բայց պետք է կարողանանք այս... Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ... Գազ չի լինելու Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինա... 8 նախկին աշխատակցուհի հայց է ներկայացրել Մասկ... Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել` հասարակ... Հրդեհ՝ Նոր Հաճն քաղաքի սկզբնամասում․ այրվել է... Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող ա... Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ... 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավ... ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել... Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամնե... Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ին Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող ... Ֆրանսուա Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում արտահեր... Երևանում շենքի բակում կայանված «Ford Focus»-ի... Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կա... Փաշինյանը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտե... Աստղագուշակ` հունիսի 16-ի համար Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածո... Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մ... Աբրահամ Գասպարյանը դեռ մի քանի օր կմնա հիվանդ... Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում.... Նոր գաղափարախոսությունը հանրության մեջ դանդաղ... GG ընկերությունը միշտ սրտացավություն է դրսևոր... Օդի ջերմաստիճանը կբարձրանա «Էսպիսի բան առաջին անգամ պիտի ասեմ»․ Փաշինյան... Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածո... Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել Կապան այց... Գյումրի-Գլենդել քույր քաղաքների ղեկավարները ք... «Եվ մենք սա պիտի անենք»․ Փաշինյան Գողության նպատակով տանիքից պարանով իջած տղամա... Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարան... Մենք լուրջ, ֆունդամենտալ պրոբլեմներ ունենք ար... «Սերն է պակասել բոլորին». Սիրուշոն նոր երգից ... Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, ո... Սա է պատճառը, որ մենք 2018 թվականին Հայաստանո... Քարկոփ բնակավայրում վերականգնվել է բնակարաննե... Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկ... Կապանում կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ վ... Կայացավ բռնցքամարտի երևանյան մրցաշարի եզրափակ... Տիեզերագնացության միջազգային համաժողովի շրջան... 19-ամյա տղայի են դանակահարել Ներքին կառավարման հարցերին նվիրված աշխատաժողո... Կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրք... Հրդեհ՝ Նիզամի գյուղում ՌԴ-ն ռեկորդային ժամանակում վերականգնեց Վրաստա... Մաքսատուրքի արտոնություններ՝ Կառավարությունից... Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռ... Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային... ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է... Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռ... Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը հայաստանյա... Բաղրամյան պողոտայում ձերբակալված քաղաքացիներն... Կյանքի կոչեցինք մանուկների համար նախատեսված «... Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի... Արմավիրի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը, «Kam... ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հո... Փաշինյանը պետք է հեռանա ոչ միայն այն ամենի հա... 37թիվ. ազատություն Արմենին ու բոլոր նրանց, ով... Քեյթ Միդլթոնը քաղցկեղի ախտորոշումից հետո առաջ... Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում... «GG»-ի նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan