Բայրամովը Բերբոքին ներկայացրել է Ալմաթիում տեղի ունեցած հայ- ադրբեջանական բանակցությունների մանրամասները
![](/timthumb.php?src=disc/24-05-24/092804903c6da88d51b0c171aa8b1c54.jpg&w=450)
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ինչպես հաղորդվում է, նախարարները քննարկել են ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները:
Գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակին, քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը:
Բայրամովը Բերբոքին մանրամասն տեղեկացրել է մայիսի 10-11-ը Ալմաթիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած բանակցությունների մասին: