Ծանրորդ Հովհաննես Հովհաննիսյանը՝ երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն
![](/timthumb.php?src=disc/24-05-24/6776c69180c7daf28c6d546dcd6c855c.jpg&w=450)
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները սկսել են պայքարն աշխարհի առաջնությունում:
Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը, պոկելով 108 կգ և հրելով 134 կգ, երկամարտի 242 կգ արդյունքով դարձել է ԱԱ-ի երիտասարդների փոխչեմպիոն: Առաջին տեղում 246 կգ արդյունքով Վենեսուելայի ներկայացուցիչն է: