ՔՊ-ն չի տեղափոխվի Հանրապետության փողոց. Պետական գույքի կառավարման կոմիտեի պարզաբանումը
![](/timthumb.php?src=disc/23-05-24/8f5a065bd7cea46a50aa74cc29a226f8.jpg&w=450)
ՔՊ-ն չի տեղափոխվի Հանրապետության փողոց։
Այս մասին հայտարարություն է տարածել Պետական գույքի կառավարման կոմիտեն։
«Հարգելի՛ լրատվամիջոցներ,
տեղեկությունը, թե ՏԿԵ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իրականությանը չի համապատասխանում։
Հայտնում ենք, որ նշված անշարժ գույքը ՀՀ կառավարության 2022 թվականի
նոյեմբերի 2-ի որոշմամբ վարձակալության է հանձնվել «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցությանը՝ 10 տարի ժամկետով։
Սակայն, կուսակցության նախաձեռնությամբ պայմանագիրը 2024 թվականի փետրվարի 19-ին դադադարեցվել է։
Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը կառավարության այսօրվա որոշմամբ մրցութային կարգով կտրվի վարձակալության՝ 10 մլն 300 հզ մեկնարկային արժեքով»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կառավարության շենքի հարևանությամբ նոր գրասենյակ ունի։
Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքում մի քանի ամիս է վերանորոգման աշխատանքներ են ընթանում, դրանք ավարտական փուլում են։
843 քմ մակերես ունեցող շենքը ՔՊ-ն վարձակալել է 2022 թ․-ին։ Ենթադրվում էր, որ կուսակցությունը մտադիր է իր գլխավոր գրասենյակը Սայաթ-Նովայից տեղափոխել Հանրապետության փողոց:
Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ՝ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը: