Ադրբեջանը և Տաջիկստանը «Ռազմավարական համագործակցության մասին» հռչակագիր են ստորագրել
![](/timthumb.php?src=disc/23-05-24/507cc37f76cc069096f1a73aeba22339.jpg&w=450)
Ադրբեջանի և Տաջիկստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Էմոմալի Ռահմոնն այսօր Բաքվում «Ռազմավարական համագործակցության մասին» հռչակագիր են ստորագրել։
Կողմերը պայմանավորվել են համատեղ պայքար ծավալել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ։
«Հարկ ենք համարում ուժեղացնել երկու երկրների հատուկ ծառայությունների գործունեության համակարգումը», - հռչակագրի ստորագրումից հետո հայտարարել է Տաջիկստանի նախագահը։
Էմոմալի Ռահմոնը պետական այցով Բաքու էր ժամանել նախօրեին։