Սադրիչները փորձում են համոզել ժողովրդին. Կիրանցի բնակիչը խոսել է գյուղում տիրող իրավիճակի մասին
Կիրանց գյուղում տիպար տներ են տեղադրվում, որոնցում հավանաբար հայ սահմանապահներ պետք է տեղակայվեն։ Այս մասին մայիսի 23-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը։
Նա հավելեց, որ միաժամանակ երկու տուն է ապամոնտաժվում։
Ղազարյանն ասաց, որ փորձում են բնակիչներին ստորագրել տալ որոշակի փաստաթղթեր՝ առաջարկելով, որ դրանք վերաբերում են անշարժ գույքին։