Բազկամարտիկ Ազատ Սրապյանը նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումը
![](/timthumb.php?src=disc/23-05-24/8e4c5c127dcbdbfff1195a8cd498d185.jpg&w=450)
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում իր առաջին մարզական քայլերը կատարած բազկամարտիկ, բազկամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ազատ Սրապյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած բազկամարտի Եվրոպայի հերթական առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Ազատ Սրապյանից, Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցել է ավելի քան 29 պետություն։
Աջ ձեռքով պայքարում Ազատ Սրապյանը հռչակվել է Եվրոպայի եռակի փոխչեմպիոն։ Աջ ձեռքով 1-ին և 2-րդ հորիզոնականը գրաված մարզիկները հնարավորություն են ստացել մասնակցելու հեղինակավոր մրցաշարի։
Բացի այդ նվաճումը, Բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցավարական դասընթացների արդյունքում Հայաստանը ներկայացնող Ազատ Սրապյանն արժանացել է միջազգային մրցավարի հավաստագրի։
Օգոստոս ամսին տեղի կունենա բազկամարտի աշխարհի առաջնությունը Մոլդովայում, որին կմասնակցի նաև Ազատ Սրապյանը։