Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները․ Էմանուել Մակրոն
![](/timthumb.php?src=disc/23-05-24/200688fcd46eee3ea42bc3b4b8074a44.jpg&w=450)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է արել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ։
«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։ 100 տարի առաջ ծնված, ողբերգության և ազատության դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, որն այսուհետ հավերժ է»,- գրել է Մակրոնը: