Շիրակի մարզի ավագանիներն, ովքեր հաշտ չեն երկրում ստեղծված իրավիճակի հետ` կհանդիպեն թեմի առաջնորդի հետ
![](/timthumb.php?src=disc/22-05-24/a66106cf835f3b3728d465986fadda65.jpg&w=450)
«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժումը տեղեկացնում է․
«Մայիսի 23-ին, ժամը 15։00-ին, «Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ, Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի և Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների միջև, ովքեր հաշտ չեն երկրում ստեղծված ներկա իրավիճակի հետ և պատրաստ են իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել։ Հանդիպման մանրամասների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։