Երկու օր է՝ կյանքը եռում է խորհրդարանում. մենք ոչ մի բան չենք արել, ոչինչ, իրենք եռում են. Բագրատ սրբազան
![](/timthumb.php?src=disc/22-05-24/bd27a04ae1cd598cf53f526a94581ddf.jpg&w=450)
Բագրատ Սրրազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ խորհրդարանի նիստերին, որոնց գլխավոր թեման Շարժումն է։
«Երկու օր է՝ կյանքը եռում է խորհրդարանում։ Մենք ոչ մի բան չենք արել, ոչինչ, իրենք եռում են։ Այդ ամբիոնը դարձել է կաթսա»,- ասաց Սրբազանը՝ հավելելով՝ խոսում են՝ իրար հերթ չտալով, «միգուցե՝ սթափության պակասի ներքո գտնվելով»։
ՔՊ-ականների վարքագծի առնչությամբ Սրբազանը նշեց․ «Պետության համար մեկ ամբիոնը դարձել է մարդկանց ամենավերջին խոսքերն ասելու պատվանդան; Սա պետության տեսք չէ։ Մանավանդ, որ խոսում ես նրա մասին, ով դիմացդ կանգնած չէ։ Փաստորեն՝ թիկունքից խոսել է նշանակում, տեսախցիկների առջև առյուծ կտրել է նշանակում։ Ամոթ է»,- ասաց Սրբազանը։
Նա ընդգծեց՝ իրենց բռնած ուղուց չեն շեղվելու։
«Ոչ էլ մեր օրակարգից ենք դուրս գալու»,- ասաց Բագրատ Սրբազանը։