Անահիտ Ավանեսյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին:
Առողջապահության ոլորտում մարդու իրավունքները, էթիկական նորմերը պաշտպանելու տեսանկյունից նախարարը կարևորել է մայիսի 16-ին Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումը:
Մաքսիմ Լոնգանգեն ներկայացրել է նաևՀայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները:
Նշվել է, որ ազգային օրենսդրության հետագա համապատասխանեցման հարցում Եվրոպայի Խորհուրդը կշարունակի իր աջակցությունը Հայաստանին: