Վաղը Բագրատ Սրբազանը կայցելի Իրանի դեսպանատուն
Վաղը՝ մայիսի 21-ին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը գնալու է Իրանի դեսպանատուն՝ իր ցավակցությունը հայտնելու ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների և և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Կիրանցից վերադառնում է Երևան:
Հիշեցնենք, որ ուղղաթիռը, որը տեղափոխում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ընկել էր լեռներում մայիսի 19-ի երեկոյան, երբ իրանական պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանում կայացած բանակցություններից հետո։ Մայիսի 20-ի առավոտյան փրկարարները կարողացել էին հասնել կործանման վայր։ Ուղղաթիռում գտնվողները բոլորը զոհվել են։ Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։