Հայաստանի իշխանությունը և Վրաստանի ընդդիմությունը կառավարվում են դրսի նույն կենտրոնից. Անդրանիկ Թեւանյան
Հայաստանի իշխանությունը և Վրաստանի ընդդիմությունը կառավարվում են դրսի նույն կենտրոնից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Նա նաեւ հավելել է. «Երկուսի վրա էլ դրված է սեփական երկիրն աշխարհաքաղաքական խաղերում մանրադրամ դարձնելու խնդիրը։ Վրաստանի իշխանությունը կատաղի կռիվ է տալիս` հանուն այդ երկրի ինքնիշխանության։ Հայաստանի իշխանությունն ինքնիշխանության անվան տակ աճուրդի է հանել մեր երկիրը։
Վրաստանում օտարերկյա գործակալներն ընդդիմության մեջ են, Հայաստանում` իշխանության։ Դա է պատճառը, որ Արևմուտքը ճնշում է Վրաստանի իշխանությանը, երբ ոստիկանական ուժ է կիրառվում այնտեղի ընդդիմության դեմ, և քար լռություն է պահպանում, երբ նույնն անում է Նիկոլ Փաշինյանը։
Երկակի ստանդարտների կիրառման վառ օրինակ։ Այդպես է լինում բոլոր այն դեպքերում, երբ արժեքն իր տեղը զիջում է շահերին»: