Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ
Այսօր՝ մայիսի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում, գրում է shamshyan.com-ը։ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող 500-ից ավելի երեխաներ, նրանց ծնողները, ովքեր պնդում են, որ Արագածոտնի մարզպետն անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրեն Մկրտչյանին ազատել պաշտոնից:
«7 տարի է` այս դպրոցը ղեկավարում է տիկին Մկրտչյանը, ու այս տարիների ընթացքում դպրոցը միշտ ծաղկել, վերելք է ապրել: Դպրոցը այդ 7 տարվա ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել: Մենք թե՛ տնօրենից, թե ուսուցչական կոլեկտիվից շատ գոհ ենք: Պահանջում ենք, որպեսզի մարզպետը տնօրենին ազատելու իր որոշումը չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշմամբ նա խաթարում է մի ամբողջ գյուղի, դպրոցի անդորրը:
Ու հիմա ստացվում է, որ տնօրենը, որ ձեռնարկել է քանդված մասնաշենքի մի հատվածի կապիտալ վերանոորոգում ու այդ ամենը արել է իր միջոցներով, դուր չի եկել մարզպետարանի այդ «վայ չինովնիկներին»,- ասել են բողոքողները:
Այս պահին դպրոցում դասադուլը շարունակվում է։