Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը քննարկվել է շարժման ռազմավարությունը. «ՀայաՔվե»
Մայիսի 15-ին «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Մենուա Սողոմոնյանը և Վահե Դարբինյանը հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ:
Նախաձեռնությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են շարժման ռազմավարությանը, ինչպես նաև` շարժմանը «ՀայաՔվեի» ներգրավվածությանն ու մասնակցությանը վերաբերող հարցեր:
««ՀայաՔվե» նախաձեռնությունը շարժման առաջին իսկ օրվանից աջակցել է նրա նպատակներին և կշարունակի իր նպաստը բերել խաղաղ և սահմանադրական ճանապարհով Հայաստանում նոր` ազգային իշխանություն ձևավորելու` շարժման հռչակած նպատակին», - նշվում է հաղորդագրության մեջ: